Ջոն Քերիին մեծապես զարմացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի ուղերձը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին մեծապես զարմացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի արած հայտարարությունը, որն արվել է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին:

Քերին Twitter-ի իր միկրոբլոգում երեկ գրել է. «Այսօր մեր մտքերն ու աղոթքները հայերի հետ են: Վարչապետ Ռեջեփ Էրդողանի ապշեցուցիչ հայտարարությունը հաստատում է գլոբալ սկզբունքները»:

Նշվում է, որ ԱՄՆ-ի 43 նահանգ տեղական մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Տեսանյութեր

Լրահոս