Բաժիններ՝

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա: Նախարարի թուրքական այցը մեկնարկել է երեկ և տևելու է մինչև ապրիլի 25-ը:

Թուրքիայում Հասանովը մասնակցելու է 1915 թվականին տեղի ունեցած Դարդանելի ճակատամարտում Օսմանյան կայսրության կողմից (Գերմանիայի աջակցությամբ) անգլո-ֆրանսիական ռազմածովային ու ցամաքային ուժերին պարտության մատնելու 99-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումներին:

Պլանավորված է նաև, որ Հասանովը երկկողմ հանդիպումներ է անցկացնելու Թուրքիայի զինվորական վերնախավի ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 1-ին Ադրբեջան էր ժամանել Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը, որի ադրբեջանական այցը տևեց մինչև ապրիլի 4-ը: Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն իր հերթին պլանավորել է այս տարվա մայիսի 14-15-ին այցելել Նախիջևան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս