Համաշխարհային էներգետիկ շուկայում իրավիճակը շահեկան է դարձել Ադրբեջանի համար. Նատիգ Ալիև

Abc.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը Caspian Energy Forum-ում հայտարարել է, որ համաշխարհային էներգետիկ շուկայում տիրող իրավիճակը շահեկան է դարձել Ադրբեջանի համար:

Նա ընդգծել է, որ փորձագետների կանխատեսմամբ մինչև 2030 թվականը լուրջ փոփոխություններ են սպասվում Եվրոպայի էներգետիկ կարիքների հարցում, քանի որ սպառվում են նրա առկա էներգոռեսուրսները:

Նախարարի խոսքերով՝ համաշխարհային շուկայում բարդ իրավիճակը սկսվեց Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև գազային պատերազմից, ինչը հանգեցրեց եվրոպական շուկայում ներկայիս իրավիճակի առաջացմանը. «Այդ ամենը հանգեցրեց նրան, որ Եվրոպան սկսել է փնտրել նոր աղբյուրներ ու ստեղծել նոր միջանցքներ:

Այդ պլանների իրագործման համար Ադրբեջանն ընտրվել է որպես ամենահուսալի գործընկեր՝ հաշվի առնելով ավելի վաղ ընտրված Իրանի ու Իրաքի քաղաքական իրադարձությունները: Կասպյան տարածաշրջանն այսօր սերտորեն աշխատում է եվրոպական շուկայի հետ:

Արդեն կարելի է ասել, որ ստեղծվել է միջանցք, որը սկսվում է Ադրբեջանում ու ավարտվում է Իտալիայում, և որի իրագործման համար պահանջվում է 50 միլիարդ դոլարի ներդրում: Այդ միջանցքն ադրբեջանական գազը կհասցնի եվրոպական շուկաներ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930