ԲՀԿ-ն վերադառնում է Սպորտի նախարարություն. «Հրապարակ»

«Էլ ինչի՞ եք ինձ զանգել»,- պատասխանելով «Հրապարակ» թերթի թղթակցի զանգին, երեկ ասել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Վարդանյանը և անջատել հեռախոսը: Հարցը վերաբերվել է նրա հետագա պաշտոնավարմանը:

«Մենք դեռ անցած շաբաթ էինք գրել, որ Ծառուկյանը խնամու միջոցով լուծել է իր երբեմնի ախոյան Յուրի Վարդանյանի հարցը, և նա այլևս չի վերանշանակվի այդ պաշտոնում: Լուրեր են շրջում, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվելու ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը, ով նաև ԲՀԿ քաղաքական խորհրդին կից գործող սպորտի հանձնաժողովի նախագահն է:

Չի բացառվում, որ նա էլ, Հրաչիկ Ռոստոմյանի պես, նշանակումից առաջ ձևականորեն հրաժարվի կուսակցության անդամությունից»,- գրում է «Հրապարակ»-ը:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս