Հյուսիսային պողոտայում բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած ցուցահանդես-տոնավաճառը

Ապրիլի 19-ին Հյուսիսային պողոտայում բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած ցուցահանդես-տոնավաճառը՝ նվիրված Սուրբ Հարության տոնին:

Ցուցահանդես-տոնավաճառին ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար տիկին Հրանուշ Հակոբյանը:

Նախարարի պաշտոնակատարը միջոցառման բացման իր խոսքում նշեց, որ սիրիահայերը միշտ փայլում են իրենց ստեղծագործ տաղանդով և աշխատանքի հանդեպ բծախնդիր վերաբերմունքով: Նրանք իրենց հետ նոր մշակույթ, արարչագործական նոր շունչ ու սպասարկման նոր որակ բերեցին Հայրենիք: Տարբեր բնագավառներում սիրիահայերի կատարած աշխատանքները արժանի են միայն բարձր գնահատանքի ու խրախուսման:

Հ. Հակոբյանը շրջեց ներկայացված ապրանքատեսակների կողքով, շնորհավորեց բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, նվիրում և հաջողություններ ձեռնարկված գործում և հետագա անելիքներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930