Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղրիմի թաթարների հարցը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ, որի ժամանակ քննարկել են Ղրիմի թաթարներին առնչվող հարցեր՝ կապված Ռուսաստանին Ղրիմի միանալու հետ:

Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, ըստ որի՝ հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է թուրքական կողմը: Հեռախոսազրույցի ժամանակ կողմեր քննարկել են նաև ռուս-թուրքական համագործակցությանը, այդ թվում նաև էներգետիկ ոլորտում փոխգործակցությանն առնչվող այժմեական հարցեր:

Բացի այդ, Ռուսաստանի նախագահը գնահատական է տվել Ուկրաինայում տիրող ճգնաժամային իրավիճակին: Նշվում է, որ Պուտինն ու Էրդողանը վերջին անգամ նմանատիպ հեռախոսազրույց ունեցել են մարտի 4-ին, երբ Ղրիմը դեռ հանդիսանում էր Ուկրաինայի մաս:

Տեսանյութեր

Լրահոս