Բաժիններ՝

ՔԿՀ-ն պարզաբանում է, թե ինչու Եզդի Ճակոյի քրոջ որդուն թույլ չի տալիս մասնակցել հոր հուղարկավորությանը. shamshyan.com

«Բանդայի» գործով անցնող Քյարամ Ամոյանի գործը գտնվում է դատական փուլում, հետեւաբար մենք իրավասու չենք առանց դատարանի որոշման նրան թույլ տալ, որ մասնակցի հոր հուղարկավորությանը:

Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: «Երբ դատարանը թույլտվությունը կներկայացնի, այն ժամանակ էլ նրան թույլ կտանք մասնակցել հոր հուղարկավորությանը:

Մինչեւ այս պահը դատարանը նման որոշում չի ներկայացրել»,-ասաց նա: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ «Բանդայի» գործով անցնող Եզդի Ճակոյի քրոջ որդու` Քյարամ Ամոյանի հայրը երեկ մահացել է, սակայն որդուն դեռ թույլ չեն տալիս մասնակցել հոր հոգեհանգստին ու հուղարկավորությանը:

Մանրամասներն ` այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս