Բաժիններ՝

Ջուսը նշանվում է. ո՞վ է երգչուհու Ֆրանսաբնակ փեսացուն

armnewstv.am-ի փոխանցմամբ՝ սոցիալական ցանցերում ավատարի լուսանկարը կարող է ճակատագրական լինել: Ջուսը սեփական մաշկի վրա է զգացել: Ֆեյսբուքում տեղադրել է փակ աչքերով լուսանկար, որը հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից հմայել է ֆրանսիական Անտիբ քաղաքում բնակվող նրա ապագա ամուսնուն: Բայց առաջին նամակով, Ռիչարդը ոչ թե երգչուհու գեղեցկությունն է գովերգել, այլ նրան նմանացրել է իր մորը: Երևի հենց դա էլ գրավել է Ջուսին:

2013թ., դեկտեմբերի 1. առաջին հաղորդագրություն, որին հաջորդում են զանգերը,  skype-ով շփումները, մի խոսքով` ցուրտ ձմռանը ջերմ զգացմունքներ են հասունանում: Կուլմինացիան մարտի վերջին է տեղի ունենում: Ռիչարդը 27 տարվա բացակայությունից հետո, հատուկ իր կյանքի սիրուն` Ջուսին տեսնելու համար, վերադառնում է հայրենիք: Ու հենց օդակայանում, տեսնելով կարմիր տաբատով տղամարդուն, երգչուհին հասկանում է` նա է այն միակը, որին ինքը այսքան երկար սպասել էր:

Ջուսը և Ռիչարդը որոշել են առանց ժամանակ կորցնելու նշանվել: Ապրիլի 18-ին մայրաքաղաքի ակումբներից մեկում կկայանա նրանց ոչ ավանդական նշանադրությունը: Իսկ մինչև դա, սիրահարված Ջուսը իրեն զգում է 7-րդ երկնքում, նախապատրաստական աշխատանքներ է տանում` տորթ, ծաղիկներ, զգեստ: Հարսանիքի մասին էլ արդեն մտածում է: Դեռ չեն որոշել Երևանում, թե Անտիբում կանցկացնեն, այնտեղ Ռիչարդը հաջողակ բիզնեսով է զբաղվում: Բայց Ջուսն ընդմիշտ չի հեռանա Հայաստանից, բեմն էլ ոչ մի դեպքում չի լքի: Դա ապագա ամուսնու ցանկությունն է:

Ռիչարդը 50 տարեկան է, ամուսնացած եղել է, ունի իր հետ ապրող դուստր, որն արդեն հավանություն է տվել հոր ընտրությանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս