Քեսաբը` ականատեսի աչքերով. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Մարտի 21-ին Քեսաբ գյուղաքաղաքի հետ տեղի ունեցածը, չնայած ղեպքերի մոտ մեկամսյա վաղեմությանը, շարունակվում է ոչ ճշգքտված մնալ։ Ականատեսի պատմություններ՝ Քեսաբից, մամուլում եղել են կցկտուր և շատ քիչ։

19-ամյա քեսաբցի Պայքար Ղազարյանը ապրիլի 11-ին մեծ դժվարություններով հասել է Երևան՝ Քեսաբից հետո ապաստան դարձած Լաթաքիայում թողնելով երկու քույրերին և ծնողներին, ուսումը՝ Լաթաքիայի «Թշրին» համալսարանում։

Պայքարի ընտանիքը հեռախոսների և էլեկտրոնային դետալների փոքր խանութ ուներ Քեսաբի կենտրոնում։ Հիմա ոչինչ չունի։ Միայն Պայքարն է Երևան հասնելուն պես աշխատանքի տեղավորվել «Մուշաբակ» սիրիական քաղցրավենիքի խանութում, որը պատկանում է իր հորեղբորորղուն։

Պայքարը Քեսաբի դեպքերը «Հժ»–ին ներկայացրեց ամենայն մանրամասնությամբ։ Մարտի 21-ին, երբ Քեսաբի վրա հարձակվեցին սիրիացի ապստամբները, Սիրիայում նշվում էր Մայրերի տոնը։

«Առավոտյան ժամը 6-ին արթնացանք, արդեն բավական մտել էին առանց ձայնի։ Սկսեցին ռումբեր նետել, ժողովուրդն արթնացավ և՝ սկսեց փախչել։ Ով էլ չկարողացավ, թուրքերը տարան Մուսալեռ (Մուսալեռը թուրք-սիրիական սահմանին է, Թուրքիայի տարածքում – Գ. Ա.)։ Ծերեր կային, որ չկրցան ելնել, ջիհադիները (ծայրահեղականները – Գ. Ա.) Մուսալեռ տարան իրենց։ Էնտեղ հայեր կան, ունեն եկեղեցի։

Մեր ծերերը հիմա էնտեղ են մնում, էնտեղի հայերի հետ նրանց տեղավորել են Մուսալեռի հայկական եկեղեցում, խնամում են, լավ կերակրում են. «ամեն ինչ լիուլի է». ու նրանք անվտանգության մեջ են»,– պատմեց Պայքարը։

Ըստ նրա, քեսաբցիների Լաթաքիա էվակուացիան հնարավորինս պաշտպանելու համար քեսաբցի տղամարդկանց մի մասը հատկապես երիտասարդները. 23 ժամ դիմադրել են՝ սիրիացի զինյալների ժամանակակից զինատեսակների դեմ հանելով որսորդական հրացաններ։
«Չնայած որ տեսան զենք կա, ջիհադիները իրենց հաշիվ տվեցին, բայց թվով շատ մեծ էին եւ շատ դյուրությամբ էլ մտան Քեսաբ։ Եթե տղաները չդիմադրեին, ջիհադիները դուրս ելնելու մեր ճամփաները գոցաց կլինեին, ու ժողովուրդը չէր կրնա դուրս գալ Քեսաբից։ Բարեբախտաբար պահեցին մինչև ժողովուրդը դուրս ելավ։

Եկանք Լաթաքիայի եկեղեցի, սրահը բացին, ժողովուրդը տեղավորվեց։ Արդեն լուրը հասել էր և սրահր պատրաստել էին մնալու համար։ Արդեն եկեղեցում էր նաև Սիրիական Կարմիր մահիկի կազմակերպությունը»,– մարտի 21-ի դեպքերն է վերհիշում Պայքարը։

Նրա խոսքով, ապստամբները Քեսաբ են մտել թուրքերի օգնությամբ, վերջիններս իրենց տարածքում զինված ծայրահեղականների համար բացել էին մինչև այդ փակ սահմանը։ Թուրքիայի տարածքից նաև թնդանոթային հարվածներ է հասցվել Քեսա բում տեղակայված սիրիական կառավարական զորքերին, ապստամբների գրոհին աջակցելու նպատակով։ Թուրքական շտապօգնության բրիգադները վիրավոր ջիհադիներին տեղափոխել են Թուրքիա բուժելու։

Պայքարի խոսքով, հարձակվող 9-11 հազար ապստամբների մեջ են եղել նաև աֆղաններ ու չեչեններ։ Զինյալների շարքում եղել են նաև թուրքմեն հողագործներ, ովքեր ժամանակին աշխատել են Քեսաբում, սիրիական պատերազմը սկսվելուն պես փախել Թուրքիա, որտեղից էլ մարտի 21-ին զենքը ձեռքներին գրոհել Քեսաբը։ Երբ քեսաբցիները նրանց խնդրել են իրենց տներին ուշադրություն դարձնել, ստացել են պատասխան. «Ինչո՞ւ ուշադրություն չպիտի դարձնենք։ Աա արդեն մերն է»։

Պայքարը հաստատում է, որ Քեսաբի այն հայկական կամ մահմեդական կազմակերպությունները, որոնք պետք է օգնեին բնակչությանը անվտանգ դուրս գալ քաղաքից, իրենց գործը չեն արել։ «ժողովրդի փախուստը կազմակերպված չէր։ Իրենց տրվել էր տարհանման պլան, բայց դա չաշխատեց։ Իրենք լուրերով ասում են. թե մենք հանեցինք ժողովուրդը, ազատեցինք, բայց այդպիսի բան չկար։ Առավոտ ով կրակոցի ձայնից արթնացավ, ընտանիքը նստեցրեց մեքենան և ելավ»,– «Հժ»–ին պատմեց քեսաբցի երիտասարդը։

Զոհեր այդ օրերին չեն եղել։ Իսկ ահա երկու օր առաջ Պայքարը տեղեկացել է իր ընկերոջ մահվան մասին։ Ահա թե ինչ պատմեց Պայքարը. «Լուր առա, որ իմ մոտ ընկերս Գևորգ Ջուրյանը, 23-24 տարեկան, մահացել է։ Իր ծնողները չեն ուզել ելնել Քեսաբից, ինքն էլ ծնողներին մենակ չէր թողել։ Երբ որ ջիհադիները մտել են իրենց տուն, տեսել են, որ երիտասարդ է, կարծել են սիրիական բանակի զինվոր է։

Ապստամբները տնետուն զինվորներ էին փնտրում։ Այդ ընկերոջս իրենց հետ տարան։ Ծնողներին էլ տարել էին Թուրքիա մյուսների հետ։ Լուր չկար, մինչև երկու օր առաջ ասացին, որ մահացել է»։

Մեր զրուցակցի հետ խոսեցինք նաև Հայաստանում զորահավաք անելու ոմանց կոչերի մասին։ Հիշեցնենք, որ մամուլը նաև գրեց, թե սիրիական ապստամբների դեմ կռվելու համար արդեն ջոկատ է մեկնել Սիրիա։ Դուք այնտեղ կռվելու եկած մարդկանց տեսե՞լ եք հարցրեցինք Պայքարին։

«Ղարաբաղից մի 4-5 հոգի աոանց զենքի եղել է Լաթաբիայում, ովքեր ասել են, որ ուզում են ծանոթանալ իրավիճակին հետո ջոկատ բերելու համար։ Սի երկու օր առաջ իրենց ուղարկել են Բեյրութ։ Նրանց ասել են դուք էստեղ գործ չունեք, մի խառնվեք։ Սա շատ վտանգավոր է Լաթաքիայում և Սիրիայում գտնվող հայերի համար։ Տաջիկները (մահմեդականները – Գ. Ա.) ասում են դուք չեզոք էիք, ի՞նչ տեսաք, որ հիմա պիտի կռվեք մեր դեմ, Քեսաբը սիրիական հողի մեջ է, հայերդ ի՞նչ նպատակով պիտի կռվեք։

Եվ եթե իրական է, որ 1500 հոգանոց ջոկատը պետք է գա Քեսաբ, մենք շատ վատ բաների մեջ կարող եք հայտնվել։ Եթե կռվեին, սիրիահայության դեմ շատ վատ բաներ էր լինելու։ Դրա հետ է կապված վերջին մի քանի օրերին Հալեպամ հայերի զոհվելու դեպքերը»»,- պատմեց Պայքարը։

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս