ԱՄՆ-ի հետ բանակցություններում Իրանի պատվիրակությունը բաղկացած է 71 հոգուց․ Tasnim
Իսլամաբադում ապրիլի 11-ին նախատեսված բանակցություններին իրանական պատվիրակությունը կներկայանա 71 հոգանոց կազմով, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ պատվիրակության կազմում ընդգրկված են ինչպես բուն բանակցողները, այնպես էլ փորձագետներ, անվտանգության աշխատակիցներ և լրագրողներ։ Պատվիրակությունը գլխավորում է Իրանի խորհրդարանի (Մեջլիսի) նախագահ Մոհամմադ Բագեր Ղալիբաֆը, իսկ բանակցողների թվում է նաև Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
Իրանական պատվիրակությունն Իսլամաբադ է ժամանել ապրիլի 10-ի երեկոյան՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման և երկարաժամկետ համաձայնագրի կնքման շուրջ բանակցելու նպատակով։



