Լիբանանին Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1953-ի

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 65 լիբանանցի, ևս 211-ը վիրավորվել է։ Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

«Ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 1953-ի, իսկ վիրավորների թիվը՝ 6303-ի», – ասվում է X-ում տրամադրված նախարարության զեկույցում։

Նշվում է, որ ապրիլի 8-ին Բեյրութի և Լիբանանի այլ քաղաքների իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը 254-ից հասել է 357-ի, իսկ վիրավորներինը՝ 1165-ից՝ 1223-ի։

«Սա զոհերի վերջնական թիվը չէ, քանի որ մի շարք վայրերում շարունակվում է փլատակների մաքրումը, հայտնաբերվել են դիակների մասունքներ, և ԴՆԹ թեստավորման համար ժամանակ կպահանջվի»,-ընդգծվում է զեկույցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930