ՀԱՋՈՐԴ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԼԻՆԵԼՈւ Է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԵՎ ՄԵՆՔ ՈւՆԵՆԱԼՈւ ԵՆՔ ՈւԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆ
ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը միացել է «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին։
«Այս քայլս պայմանավորված է այն գերնպատակով, որ մենք օր առաջ պետք է ազատվենք այս իշխանություններից, օր առաջ պետք է համախմբվենք և միասնական քայլերով հասնենք մեր նպատակներին»,- նշել է Վահագն Մելիքյանը։
«Փոփոխությունները լինելու են, և այլևս կասկած չկա, փոփոխությունները լինելու են, որովհետև Ուժեղ Հայաստանի առաջնորդը Սամվել Կարապետյանն է»,- ընդգծել է նա։



