ՌԴ-ն ու Վրաստանը մոտ ժամանակներս կքննարկեն կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնման հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Պրահայում տեղի է ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի ու Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հերթական (6-րդ) հանդիպումը:

Հանդիպումից հետո Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Վրաստանը մոտ ժամանակներս խորհրդակցություններ կանցկացնեն կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնման մասին.

«Քննարկվել է կանոնավոր օդային հաղորդակցության վերականգնման հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ժամանակներս անցկացնելու համար ավիացիոն իշխանությունների համապատասխան երկկողմ խորհրդակցությունների հերթական փուլը»:

Ռուսաստանի ու Վրաստանի միջև ուղիղ, կանոնավոր ավիահաղորդակցությունը չեղյալ է հայտարարվել 2006 թվականին՝ կապված երկու երկրների միջև հարաբերությունների սրման հետ: 2008 թվականին այն որոշ ժամանակով վերականգնվել է, սակայն օգոստոսյան պատերազմից հետո վերստին վերջ է տրվել դրան:

Ներկայումս Ռուսաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ իրականացվում են միայն չարտերային թռիչքներ:

Տեսանյութեր

Լրահոս