ՄՄ-ն` Ղարաբաղի համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» փորձեց Արցախի Հանրապետութւան վարչապետ Արա Հարությունյանից պարզել՝ ՀՀ-ի անդամագրումը Մաքսային մրությանն ինչ ազդեցություն կարող է ունալ ԼՂՀ տնտեսության վրա։
Արա Հարությունյանի կարծիքով՝ «Անժխտելի է, որ առկա են թե՛ անորոշություններ ու ռիսկեր, թե՛ զարգացման նոր հնարավորություններ։ Ոչ ոք միանշանակ չի կարող կանխատեսել բոլոր հետևանքները, քանի որ ինտեգրման այդ ճանապարհը բազմաշերտ և համալիր գործընթաց է։
Ընդհանուր առմամբ, արցախյաև արտադրության ապրանքատեսակների արտահանման համար լուրջ հնարավորություններ են ստեղծվելու, քանի որ այս պահի դրությամբ դրանք արտահանվում են գլխավորապես դեպի ռուսական շուկա»։
«…Իսկ հիմնական բացասական հետևանքը արտահայտվելու է այն ապրանքատեսակների գների աճով, որոնք ներկրվում են ՄՄ տարածքից դուրս գտնվող շուկաներից և արտահանվում են դեպի այնտեղ։ Ակնհայտորեն, դրանց տեսակարար կշիռն ավելի փոքր է ՄՄ շուկաների հետ ապրանքաշրջանառության համեմատ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։