Եթե նրանց դիտում ենք որպես թշնամի, մենք գանք նրանց տեղը, մեր դեմ այլ թշնամիներ են դուրս գալու. Արծվիկ Մինասյան

«Իրենց իմաստնություն եմ կամենում: Ինձ թվում է, ՀՀԿ-ի խորհրդակցությունները խորհրդարանական բոլոր ուժերի հետ դեռ շարունակվելու են: Դա նախնական փուլն է եղել, երկրորդ փուլ էլ պետք է լինի»,- այսօր քառյակի տնտեսական համաժողովի ընթացքում 168.am-ի հարցին, թե ի՞նչ է սպասվում վաղը:

Դիտարկմանը, որ վաղն արդեն հրապարակվելու է նոր վաչապետի անունը, Ա.Մինասյանը պատասխանեց, որ անձը չի կարևոր չէ, ծրագիրն է կարևոր և խորհրդակցությունները շարունակվելու են նաև ծրագրերի շուրջ:

Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե իշխանությունն ընդունի քառյակի տնտեսական առաջարկները, արդյոք պատրա՞ստ են նրանք համագործակցել ՀՀԿ-ականների հետ, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց. «Ոչ այս ոճով, որովհետև այս ոճը հետևյալն է՝ եթե անգամ լավ առաջարկ է, դուք պետք է հեռանաք, որ մենք իրականացնենք»: Դիտարկմանը, այսինքն՝ նշանակում է, որ եթե ՀՅԴ-ի առաջարկներն ընդունվեն, Դաշնակցությունը պատրա՞ստ է կոալիցիա կազմել. «Ոչ, դա էլ չնշանակեց: Մենք կարծում ենք, որ կարևորը ծրագրերն են, դրանից հետո պետք է քննարկել մարդկանց հարցը: Մենք անգամ պատրաստ ենք որևէ մասնակցություն պորտֆելի ձևով չունենալ, եթե երաշխավորություն լինի, որ ծրագրերը կիրականացվեն: Կարևորը ծրագրի ընդունումն է: Սա մեր սկզբունքային մոտեցումն է, որից երբեք չենք նահանջել: Պորտֆելների որևէ նպատակ չենք հետապնդում»:

Ա.Մինասյանը նշեց, որ սահմանադրական փոփոխություններին ՀՅԴ աջակցությունն այն է, որ անհրաժեշտ է համակարգային փոփոխություններն ամրագրել Սահմանադրությամբ, որում պետք է նաև կոնկրետ մեխանիզմներ դնեն:

Կարդացեք նաև

Ըստ նրա ՝ՀՅԴ-ն նպատակահարմար չի գտել քառյակի լիդերների հանդիպմանը մասնակցելու, որովհետև գտնում է, որ քառյակի հանդիպումը իր ժամանակն ունի, իսկ Դաշնակցության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց տեսակետները և դրանց հետ կապված որևէ կասկած չկա. «Արհեստական բան փնտրելը դրա մեջ համարում եմ աննպատակահարմար»:

Միաժամանակ Ա.Մինասյանը շատ բարձր գնահատեց նմանատիպ հանդիպումները և նշեց, որ այս համաժողովները ոչ միայն պետք է ապագայում շարունակվեն, այլև պետք է մեծ ֆորմատով անցկացվեն. «Սակայն ծայրահեղ մոտեցումներ ներկայացվեցին: Քաղաքական առումով մենք խոսում ենք, որ երկրում պակասում է հավատը, ու փորձում ենք թշնամիներ գտնել նույն երկրի ներսում: Նման ձևով երկիրն այս վիճակից դուրս բերելու որևէ շանս չենք կարող ունենալ: Եթե նրանց դիտում ենք որպես թշնամի, մենք գանք նրանց տեղը, մեր դեմ այլ թշնամիներ են դուրս գալու: Այդպիսի հոգեբանությամբ հնարավոր չէ առաջ գնալ: Եթե չկա վստահություն, հանդուրժողականություն, հնարավոր չէ որևէ բան փոխել: Նույն Սահմանադրությունը փոփոխելը, եթե մերժում են, բայց մենաշնորհների դեմ պայքարը պետք է ամրագրվի սահմանադրությամբ, ինչպես պետք է լինի: Համակարգային փոփոխություն է պետք, աշխատանքի, սկզբունքների փոփոխություն, հետո նոր՝ մարդկանց»:

Մինասյանը շեշտեց, որ ՀՅԴ-ն միշտ կա ու եղել է պետականության կողմից. «Հստակ տարանջատեք՝ պետություն, պետականություն և իշխանություն: Մեր թեկնածուներ առջադրելում մասին խոսակցությունների համար պետք է հիմք լինի: Եթե ինչ-որ մեկը ելնում, ասում է այս մարդկանց այս պորտֆելներն են առաջարկում, պետք է հավատա՞լ: Ես էլ կարող եմ ասել, որ բոլոր ընդդիմադիրներին առաջարկում են պորտֆելներ, և ասվում է՝ մենք հրաժարվում ենք, հեռանում ենք»:

Տեսանյութեր

Լրահոս