Բաժիններ՝

Տիմոշենկոն հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի հանելու իր թեկնածությունը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ չի հանելու իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում.

«Ես երբեք դա չեմ անի մեկ պարզ պատճառով. ես շատ լավ գիտեմ քաղաքական գործիչներին ու քաղաքականությունը: Ինձ համար շատ ցավալի է, որ երբ ես բանտում էի, Պյոտր Պորոշենկոն աշխատում էր Յանուկովիչի կառավարությունում, դրա համար էլ այսպիսի իրավիճակում ես հավատում եմ միայն ինքս ինձ»:

Տիմոշենկոն հիշեցրել է, որ 2004 թվականին քաղաքական գործիչների խորհրդով հանել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում՝ հօգուտ նախագահի թեկնածու Վիկտոր Յուշչենկոյի, ով հետո իշխանության է բերել օլիգարխներին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի թեկնածու, Roshen ընկերության սեփականատեր Պյոտր Պորոշենկոն քանիցս Տիմոշենկոյին կոչ է արել հանել սեփական թեկնածությունը: Ուկրաինայում նախագահական վաղաժամ ընտրություններն անցկացվելու են մայիսի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930