Բաժիններ՝

Արտեմ Ասատրյանը՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին. Դա վարչապետի անձնական որոշումն էր (տեսանյութ)

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարության նիստից հետո հրաժարվեց մեկնաբանել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը՝ ասելով, որ մեկնաբանություններ արդեն հնչել են և միայն հավելելով, որ դա Տ.Սարգսյանի անձնական որոշումն է եղել:

Հարցին՝ կենսաթոշակային խնդիրների հետ էր կապվա՞ծ հրաժարականը, Ա.Ասատրայնը հայտարարեց, թե այդպիսի տեղեկություն չունի:

Արդյոք Ա.Ասատրյանն ինքը կշարունակի՞ աշխատել կառավարության նոր կազմում՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, թե իր կարծիքն այդ առումով հետաքրքիր չի. «Եթե անհրաժեշտ լինի աշխատանքները շարունակել, կշարունակենք»:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կառավարությունում լուրջ փոփոխություններ են լինելու, Ա.Ասատրյանը միայն նկատեց, թե դա նախագահի որոշելիքն է:

Անդրադառնալով կուտակայինի հետ կապված իրադրությանը՝ Ա.Ասատրյանն ասաց. «ՍԴ որոշումից հետո մի կարևորագույն խնդիր ունենք՝ գործող օրենսդրությունը համապատախանեցնել Սահմանադրությանը: Աշխատանքային խումբն աշխատում է, մեր առաջին խնդիրն է, դուրս բերել բոլոր դիտարկումները և իրավական լուծումներ տալ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս