Բաժիններ՝

ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործ հարուցել Գորբաչովի դեմ՝ ԽՍՀՄ-ի փլուզմանը մասնակից լինելու համար

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Պետդումայի պատգամավորների խումբը դիմում է պատրաստել Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի անունով, որում պահանջում է անցկացնել ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ գրանցված իրադարձությունների դատախազական ստուգում:

Տարբեր խմբակցություններ ներկայացնող պատգամավորները հուսով են, որ այդ ստուգմանը կհաջորդի քրեական գործերի հարուցումը, այդ թվում նաև խորհրդային վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովի նկատմամբ:

Իրենց դիմումում պատգամավորներն ընդգծում են, որ ԽՍՀՄ-ի քաղաքացիները հանրաքվեի ժամանակ կողմ են արտահայտվել միասնական պետության պահպանմանը, սակայն խորհրդային բարձրագույն ղեկավարները կատարել են ապօրինի գործողություններ, որոնք հանգեցրել են երկրի փլուզմանը:

Դիմումի նախաձեռնողներն են «Եդինայա Ռոսիայի» պատգամավորներ Եվգենի Ֆյոդորովը և Անտոն Ռոմանովը, ՌԴ Կոմկուսի անդամներ Իվան Նիկիտչուկը և Օլեգ Դենիսենկոն, ինչպես նաև Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ներկայացուցիչ Միխայիլ Դեգտյարևը:

Վերջինս ընդգծել է, որ ցայժմ իրավական որևէ գնահատական չի տրվել 1991 թվականին ԽՍՀՄ-ի մասնատմանը, որի հետևանքները զգացվում են ցայժմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս