Իրանն ու «Վեցյակը» համաձայնեցրել են համապարփակ համաձայնագրի ասպեկտների 50-60 տոկոսը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու «Վեցյակը» համաձայնեցրել են ապագա համապարփակ համաձայնագրի ասպեկտների 50-60 տոկոսը: Այս մասին Վիեննայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Զարիֆի խոսքերով՝ դեռ պետք է կատարել բավականաչափ բարդ ու կարևոր աշխատանք՝ ընդգծելով, որ իրենք անցել են համապարփակ համաձայնագրի մշակման ճանապարհի միայն կեսը:
Ավելի վաղ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հրաժարվել էր տոկոսային հարաբերությամբ նշել բանակցային գործընթացի առաջընթացը. «Մենք կարող ենք համաձայնեցնել 95 տոկոսը, սակայն չկարողանանք համաձայնեցնել մնացյալ 5 տոկոսը և չհասնենք վերջնական համաձայնագրին»: