Բաժիններ՝

Իսպանիայի խորհրդարանը քվեարկել է Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեի անցկացման դեմ

Իսպանական El Mundo պարբերականի փոխանցմամբ՝ Իսպանիայի խորհրդարանի անդամների մեծ մասը քվեարկել է Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեի անցկացման դեմ: Հանրաքվեի պաշտպանության օգտին հանդես է եկել միայն 47 պատգամավոր:

Դեմ է քվեարկել 299 պատգամավոր, 1 պատգամավոր էլ ձեռնպահ է մնացել: Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասը հայտարարել է, որ Կատալոնիայի իշխանությունները մտադիր են փնտրել օրինական ուղիներ՝ հանրաքվեի անցկացման համար:

Ավելի վաղ Իսպանիայի Սահմանադրական դատարանն ապօրինի էր ճանաչել նոյեմբերի 9-ին պլանավորված հանրաքվեն: Հունվարին Կատալոնիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ քվեարկեց Իսպանիայից տարածաշրջանի անկախանալու մասին հանրաքվեի անցկացման օգտին:

Այն ժամանակ տվյալ որոշմանն աջակցել էր 87 պատգամավոր, դեմ՝ 43-ը, և միայն երեքն էին ձեռնպահ մնացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս