Ծառուկյանը ևս զրահապատ «Mercedes» ունի՝ 800 հազ. դոլար արժողությամբ. «Հրապարակ»

«Բացի Գյումրու նախկին և ներկա քաղաքապետերից, Հայաստանում էլի կան պաշտոնյաներ կամ գործարար աշխարհում հայտնի անձինք, որոնք զրահապատ մեքենաներով են շրջում»,- գրում է «Հրապարակ»-ը։ «Հավանաբար, իրենց կյանքի նկատմամբ ոտնձգությունների շատ պատճառներ կան, և փորձում են այսկերպ ապահովագրել իրենց: Այդ անձանցից մեկն էլ Սամվել Բալասանյանի կուսակցության՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, ով, մեր տեղեկություններով, դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ ձեռք էր բերել զրահապատ Mercedes-Benz S-Class մոդելի շքեղ ներկայացուցչական սեդան՝ մոտ 800 հազար դոլար արժողությամբ։ Վերջերս էլ, երբ արդեն պաշտոնապես վաճառքում հայտնվեց Mercedes S-Class-ի վերջին սերնդի մեքենան՝ 2013 թվականի արտադրության, Ծառուկյանը, ըստ մեր տեղեկությունների, ձեռք է բերել այդ մեքենայից միանգամից 2 հատ, յուրաքանչյուրը՝ մոտ 300 հազար դոլար արժողությամբ»։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս