Հարութ Սասունյան. «Վարչապետը հոգնել էր և՛ աշխատանքից, և՛ քննադատություններից»
168.am-ի հարցին, թե ի՞նչ քաղաքական ու տնտեսական ենթատեքստում կարելի է մեկնաբանել ՀՀ վարչապետի հրաժարականը, California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը պատասխանեց. «Ոչ մի քաղաքական ու տնտեսական ենթատեքստ չեմ տեսնում այս հրաժարականի մեջ: Կարծում եմ, որ 6 տարի աշխատելուց հետո վարչապետը հոգնել է և՛ աշխատանքից և՛ քննադատություններից: Նախագահն իր վերընտրվելուց հետո պետք է նոր կառավարություն և վարչապետ նշանակեր, պարզապես մի տարի ուշ է անում դա: Հուսով եմ՝ տեղի կունենան լուրջ փոփոխություններ: Մեր հայրենիքը կարիք ունի ռադիկալ բայց խաղաղ փոփոխությունների»:
Ինչ վերաբերվում է Տիգրան Սարգսյանի հրաժարականին ամերիկյան հայկական կազմակերպությունների շուրջ կանգնած մտավորականության արձագանքներին՝ Հարութ Սասունյանը պատասխանեց, որ տեղյակ չէ արձագանքներից և չգիտի էլ՝ այդ կառույցների շուրջ կա՞ն մտավորականներ… Թե ում է տեսնում վարչապետի աթոռին, Հարութ Սասունյանը դժվարացավ պատասխանել, և միան նախագահի նշանակումից հետո խոստացավ իր կարծիքն ասել նոր վարչապետի մասին:
ԱՆՈՒՇ ԹՐՎԱՆՑ