Ով կմնա կառավարությունում և ով կհեռանա Տիգրան Սարգսյանի հետ. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Ինչպիսին կլինի ՀՀ կառավարության նոր կազմը։ Կառավարության երեկվա հրաժարականից հետո թերևս սա հանրությանը ամենաշատը հետաքրքրող հարցերից է։

Պետք է նկատել, որ հետաքրքրությունը զուտ սպորտային է, որովհետև Հայաստանում դժվար թե գտնվի մեկը, ով հիմնավոր հույսեր փայփայի, թե Սերժ Սարգսյանի նշանակած և վերահսկողության տակ գործող որևէ կառավարություն կարող է ինչ-որ բան փոխել Հայաստանում։ Երեկվա դրությամբ պաշտոնապես ու ոչ պաշտոնապես որևէ մեկը չէր կարող թվարկել նոր կառավարության կազմը։

Բայց տեղյակ լինելով, թե մեզանում ինչ «սկզբունքներով» է կազմվում կառավարությունը, կարելի է որոշ կռահումներ անել։ Ինչ «սկզբունքներ» են դրանք։ Տիգրան Սարգսյանի կառավարությունը, օրինակ, ուներ պայմանականորեն ասած երեք խումբ նախարարներ։ Առաջին խումբը դա անմիջականորեն Սերժ Սարզսյանի հետ աշխատող նախարարներն են, երկրորդը՝ Տիգրան Սարգսյանի «թիմը» և երրորդը՝ ՕԵԿ-ի քվոտայով նախարարները։ Աոաջին խումբը, թերևս, կպապհանվի ամբողջությամբ։ Այդ խմբի ամենաառանցքսյյին անձը արդեն 13 տարի անընդմեջ պաշտոնավարող ՀՀ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն է. ում պաշտոնավարության շարունակությունը ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում։

Նա համակարգում է Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը օրըստօրե խորացնելու ամբողջ աշխատանքը և իր այդ գործում նա հասել է կատարելության։ Նա, ըստ էության, «Գազպրոմ», «ՌԱՕ ԵԷԱ», «Իտեռա», «Ոոսնեֆտ» և ռուսական այլ «գիգանտ» ընկերությունների ներկայացուցիչն է Հայաստանի կառավարությունում լավագույնս պաշտպանում է նրանց շահերը։ Հաշվի առնելով նշված ընկերությունների ազդեցությունը Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունների վրա՝ կարելի է առանց դժվարության կռահեք, որ Արմեն Մովսիսյանը շարունակելու է իր պաշտոնավարությանը։ Եվ այստեղ բոլորովին նշանակություն չունի, որ նրա պաշտոնավարության օրոք էներգետիկայի ոլորտում մեծ– մեծ ծրագրեր են հրապարակվել և բոլորը տապալվել, սկսած նավթավերամշակման գործարանից և վերջացրած նոր ատոմակայանով։

Այդ խմբում է նաև ՀՀ արտգործնա խարար Էդվարդ Նալբանդյանը։ Վերջինիս պաշտոնավարումը կամ պաշտոնանկությունը դժվար թե որևէ մեկին հետաքրքրի։ Այնպես որ, չափազանց փոքր է հավանականությանը, որ նա նոր կազմում չլինի։ Առանձնահատուկ դեպք է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։

Եթե նա 7 տարի շարունակում է պաշտոնավարել այն պարագայում, երբ Հայաստանը արագ քայլերով վերածվում է անապատի, ապա չկա որևէ հիմք կասկածելու, որ նա կրկին կհայտնվի իր պաշտոնում։ Եվ սա ընդամենը բացատրվում է նրանով, որ նա ճիշտ ժամանակին և ամբողջ ծավալով կատարում է Սերժ Սարգսյանի առաջ ստանձնած իր բոլոր պարտավորությունները, որոնք որևէ կապ չունեն բնապահպանության հետ։

Դրանք ավելի շատ անձնական–«գործնական» հարաբերություններ են։ Նույն, կամ գրեթե նայն տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ու ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետագա պաշտոնավարման հավանականությունը։ Այս նույն խմբում, սակայն, բոլորովին այլ տեսանկյունից, կարելի դասել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին։

Վերջինիս այդ պաշտոնին նշանակելը ուներ միայն մի նպատակ՝ գոնե տնտեսության առանձին հատվածներում տնտեսվարման ժամանակակից մոդելներ ներդնել։ Հրաժարական տված կառավարությունում Սվանեսյանը դեռ մեկ տարի էլ չէր աշխատում, բայց նա կարողացել է որոշ հաջողություններ արձանագրել։ Այս առումով չափազանց մեծ է հավանականությանը, որ Ավանեսյանը ևս կշարունակի պաշտոնավարել։ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետագա պաշտոնավարումը կասկածի տեղ չի թողնում, չնայած ամենևին չի կարելի բացառել, որ նա կստանա այլ պորտֆել կամ այլ պաշտոն։

Որևէ պաշտոնում, հնարավոր է նույնիսկ վարչապետի կառավարության կազմում կմնան նաև։ Պնախարար Սեյրան Օհանյանը և տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։

Մեծ է հավանականությունը, որ իրենց պորտֆելները կպահպանեն նաև ՕԵԿ-ականները՝ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը և գյուղնախարար Սերգո Կարապետյանը։ Կարծիքներ կան, որ ցրտահարությունից հետո գյուղացիների հնարավոր դժգոհությունները պարպելու համար Սերժ Սարգսյանը որոշի պաշտոնանկ անել Սերգո Կարապետյանին, բայց հաշվի առնելով վերջինիս ջերմ հարաբերությունները Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, նման հավանականությությունը չափազանց փոքր է։

Կասկածից վեր է, թերևս, որ ապագա կառավարությունում այլևս չեն լինի Տիգրան Սարգսյանի «թիմի» անդամները։ Խոսքը ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, Աշխատանքի և սո ցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, կաոավարության աշխատակազմի ղեկավար նախարար Վաչե Գաբրիելյանի և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մասին է։

Մյուսների՝ սպորտի և երիտասարդռւթյան հարցերի նախարար Յուրի Վարդանյանի, սփյուռքի նախարար Հրանոշ Հակոբյանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետագա պաշտոնավարության նկատմամբ հանրության շր ջանում նույնիսկ սպորտային հետաքրքրություն չկա։

Սի խոսքով, կառավարության կազմում էական փոփոխություններ չեն լինի։ Բայց ներկայացվածը ընդամենը կռահումներ են։ Թե ինչպիսին կլինի ապագա կառավարության կազմը, կախված է նրանից, թե Սերժ Սարգսյանը ինչ տրամաբանություն է փորձել դնել կառավարության հրաժարականի հիմքում։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս