«Հայաստանի հաջորդ վարչապետն էլ Մոսկվայից կնշանակվի»․ Արամ Սարգսյան. 1in.am
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի փոփոխությունը կապում է արտաքին աշխարհի, հատկապես Ռուսաստանի հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշել է, որ մեր երկրում ոչ միայն վարչապետի ու նախագահի, այլև վարչության պետերի նշանակումն էլ Ռուսաստանի հետ է համաձայնեցվում: Ա. Սարգսյանի համոզմամբ՝ այդպիսով Հայաստանի հաջորդ վարչապետն էլ կնշանակվի Մոսկվայից ու կրկին կծառայի Մոսկվային:
«Դրա համար ես միշտ գտել եմ, որ մեր երկիրը, մեր պետությունը պիտի ուղղություն վերցնի դեպի Արևմուտք: Եվ հույս ունեմ, որ հաջորդ վարչապետն ու իշխանությունն ուղղությունը դեպի Արևմուտք կվերցնեն»,- ասել է Ա. Սարգսյանը:
Ա. Սարգսյանը միաժամանակ գտնում է, որ վարչապետների փոփոխությունը մեր երկրում փոփոխություններ չի բերի: «Քանի դեռ Հայաստանում իրական համակարգային փոփոխություններ չեն եղել, ես երբեք վարչապետի հրաժարական չեմ պահանջել: «Հանրապետություն» կուսակցությունը միշտ հասկացել է, որ այս երկրում պետք է լինի ոչ թե անձերի փոփոխություն, այլ իրական համակարգային փոփոխություն, որն իր մեջ ներառում է Հայաստանի ապագայի զարգացման ծրագրերը»,- ասաց Ա. Սարգսյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:



