Բաժիններ՝

Պուտինի պարի մասին ուկրաինական տեսանյութն արագորեն տարածվում է սոցցանցերում (տեսանյութ)

Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ սոցցանցերում լայն տարածում է գտել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին զավեշտալի տեսանյութ, որն ակտիվորեն տարածում են սոցցանցերի ուկրաինացի օգտատերերը:

Տեսանյութում երևում է, որ ֆրակով Պուտինը պարում է ուկրաինացի ֆուտբոլային ֆանատների սկանդալային երգի ներքո: Նշվում է, որ օրեր առաջ Խարկովում տեղի է ունեցել տեղի «Մետալիստ» և Դոնեցկի «Շախտյոր» ակումբների հանդիպումը, որից առաջ երկրպագուների անցկացրած սկանդալային ակցիան ցնցել է ողջ երկիրը:

Ֆանատները Պուտինին հասցեագրված անպարկեշտ բառերով մեղեդի են կատարել: Այդ ակցիայի մասին տեսանյութը հեռարձակվել էր Ուկրաինայի կենտրոնական հեռուստաալիքներով: Համացանցից օգտվողներն այսօր երգ են նվիրել Պուտինի նոր կյանքի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930