Բաժիններ՝

Հարավային Կորեայում ընկած անօդաչու թռչող սարքերը եղել են հյուսիսկորեական արտադրության

Հարավկորեական «Ռենհապ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի տարածքում հայտնաբերված երկու անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) պատրաստված են եղել ԿԺԴՀ-ում և օգտագործվել են հետախուզական նպատակներով:

ԱԹՍ-երը տեղանքը նկարահանել են ճապոնական տեսախցիկների օգնությամբ, իսկ մնացյալ բոլոր դետալները եղել են չինական արտադրության: Եվ քանի որ դրանք չեն ունեցել անլար կապի բազա, ուստիև հնարավոր չի եղել լուսանկարներն ուղարկել օնլայն ռեժիմով:

Տեսախցիկների հիշողության մեջ հայտնաբերվել են հարավկորեական ռազմական հիմնարկների ու Սեուլում գտնվող նախագահական նստավայրի լուսանկարները: Նշվում է, որ ի տարբերություն արևմտյան, ավելի կատարյալ ԱԹՍ-երի, հյուսիսկորեական ԱԹՍ-երն օժտված չեն թռիչքի բարձրությունը փոխելու ունակությամբ՝ կախված լանդշաֆտից:

Չնայած դրան՝ հարավկորեական ռադարները ֆիքսել են դրանցից միայն մեկին, իսկ երկրորդ ԱԹՍ-ը հայտնաբերվել է միայն կործանումից հետո: Դրանց երկուսի բեկորներն էլ հայտնաբերվել են ԿԺԴՀ-ի սահմանի մոտ, որոնցից մեկը՝ մարտի 24-ին, իսկ երկրորդը՝ ապրիլի 1-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս