Նոր մանրամասներ. Արդյոք վթարի ժամանակ «Նիվա» ավտոմեքենան կողային հայելիներ ունեցե՞լ է, թե՞ ոչ
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից հետո ակտիվորեն քննարկվող հարցերից մեկը վերաբերում էր նրան, թե արդյոք «Նիվա» մակնիշի ավտոմեքենան կողային հայելիներ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը վերջերս ԶԼՄ-ներին էր տրամադրել կողային հայելիների վերաբերյալ քրեական գործում առկա մի քանի տեղեկություններ:
Ինչպես երևում է փաստաբանի տրամադրած տեղեկանքից, դեպքի օրը՝ հոկտեմբերի 20-ին, դեպքի վայրի զզնության արձանագրության մեջ «Ճանապարհի շրջապատում եղած առարկաների հարվածի հետքեր» ենթակետից հետո ոչինիչ նշված չէ, ինչից, ըստ փաստաբանի, հետևում է, որ դեպքի վայրում ոչինչ չի հայտանաբերվել, այդ թվում՝ հայելիներ: Ըստ տեղեկանքի՝ քննիչը հաջորդ օրը զննության է ենթարկել «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: «Հետին տեսանելիության հայելու և ապակեմաքրիչների առկայությունը և դրանց վիճակը» նշումից հետո ևս ոչինչ նշված չէ, ինչից հետևում է, որ ավտոմեքենայի կողային հայելիներ չեն հայտնաբերվել:
Ըստ տեղեկանքի՝ վթարից մեկ օր անց կազմվել է դեպքի վայրի լրացուցիչ զննության մասին արձանագրություն, որի ընթացքում ավտոմեքենայի կողային հայելիներ չեն հայտնաբերվել: «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի լրացուցիչ զննությամբ ևս ավտոմեքենայի հայելիները չեն հայտնաբերվել: Հոկտեմբերի 22-ին կատարվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի լրացուցիչ զննության մասին արձանագրություն: Համաձայն պաշտպանի տրամադրած տեղեկանքի՝ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան ևս զննության է ենթարկվել, որի հետին դիտարկման ապակին վթարի հետևաքնով պոկված է եղել:
Համաձայն Նիկոկլայ Բաղդասարյանի տրամադրած տեղեկանքի՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան երրորդ անգամ զննության ենթարկելու ընթացքում հայտնաբերվել էր նրա կողային մեկ հայելին, ինչպես նաև հետին տեսանելիության հայելին: Ըստ տեղեկանքի՝ քննիչը որոշում է կայացրել դատահետքաբանական փորձաքննություն նշանակելու մասին. քննիչը նշել է, որ ավտոմեքենայի զննության ժամանակ ավտոմեքենայի աջ և ձախ դռների կողային հայելիներն առկա չեն եղել, իսկ սրահի զննության ընթացքում կողային հայելիներից մեկը խնձորակից պոկված վիճակում հայտնաբերվել է վարորդի նստատեղի վրայից, բացի այդ՝ զննությամբ վարորդի կողքի նստատեղի վրայից հայտնաբերվել է նաև սրահի ներսի հետին տեսանելիության հայելին` ամրակից պոկված վիճակում: Քննիչը փորձագետներին մի շարք հարցեր է ուղղել՝ այդ թվում արդյոք կողային հայելին և հետին տեսանլիության հայելին վթարի նախորդող պահին գտնվել են իրենց տեղերո՞ւմ, թե՞ ոչ, եթե՝ այո, ապա այն ինչի՞ հետևանքով են պոկվել և կողային հայելին ու սարհի հետին տեսանելիության հայելին ամրացման հիմքի հետ վթարին նախորդող պահին կազմե՞լ են մեկ ամբողջություն, թե՞ ոչ:
Ըստ տեղեկանքի՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան չորրոդր անգամ զննության ենթարկելու արդյունքում հայտնաբերվել է հետին տեսանելության ապակին: Քրեական գործով հարցաքննվածներից մեկը, ըստ տեղեկանքի, նշել է, որ դռները բացելու ժամանակ կողային հայելիները դուրս են թռել իրենց տեղերից, իրենց կողմից միայն ծռել են «Նիվա» ավտոմեքենայի «դուգաները» ու դրանց հարվածելու ժամանակ հայելիները ու ջարդել են աջ դիմացի նստարանը:
Փաստաբանը տեղեկանքում նշել է, որ նշված մի քանի կետերի ընդհանրացումից հետևում է, որ վարույթն իրականացնող մարմինը սկզբում 2 անգամ կատարած մանրակրկիտ զննության ընթացքում չի հայտնաբերել անզեն աչքով պարզ տեսանելի «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմոբիլի կողային և հետին տեսանելիության հայելիները. «Այնուհետև իմ կողմից կատարված հայտարարության հիման վրա, առ այն, որ նշված ավտոմեքենայի հայելիները չեն եղել, վարույթն իրականացնող մարմինը լրացուցիչ զննություն է կատարել և իբր հետագայում հայտնաբերել է այդ հայելիները: Այսինքն, նշվածը բավարար է՝ հասկանալու համար, որ իրականում «Վազ 21214» մակնիշի 870 ՕԼ 64 պ/հ տրանսպորտային միջոցի հետին տեսանելիության և կողային հայելիները բացակայել են»: