«Գյուղնախարարը խոստացավ, բայց դուրս եկավ մի հատ փուչիկ». Գյուղացին կրկին մնաց մենակ. medialab.am
«Մեդիալաբը» գրում է. Արմավիրի եւ Արարատի մարզերի գյուղացիները կրկին անելանելի վիճակում են հայտնվել: Եթե անցյալ տարի կարկուտը փչացրել էր գյուղացիների բերքի մեծ մասը եւ դժվարին կացության մեջ դրել հազարավոր ընտանիքների, ապա այս օրերին աննախադեպ ցուրտը կրկին անգամ մարտահրավեր է նետել գյուղացուն:
Երեկ գրանցված ցրտահարությունն ու տեղացած առատ ձյունը կրկին փաստի առաջ են կանգնեցրել գյուղացուն: Տուժել են հատկապես ծիրանի եւ կորիզավոր այլ պտղատու այգիները:
«Պատկերացրեք, որ ծաղկած ծառի վրա կարկուտն ու ձյունը գա, ի՞նչ կլինի…Ես ունեմ յոթանասուն հատ կեռասենի, վաթսուն հատ դեղձենի, ծիրաներիներ, պոմիդորի , սմբուկի սածիլներ, որոնք արդեն պետք էր տեղափոխել: Ամբողջովին երեկվա քամին ու ցուրտը փչացրել ա: Բացի կեռասից, որը կոկոն վիճակում ա, բոլորը ծաղկած էին»,- «Մեդիալաբին» ասում է Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ Ասատուր Հայրապետյանը:
«Գյուղնախարարը խոստացավ, որ Արաքսի ոռոգման ջրերը բաց կթողնե, որ տաքությունից ծառերը գոնե որոշ չափով փրկվեն, բայց դուրս եկավ մի հատ փուչիկ: Ի՞նչ ջրի մասին ա խոսքը, ջրատարերում մի գրամ ջուր գոյույթուն չունի: Ոչ մի օգնություն չկա, ի՞նչ գյուղնախարար, ի՞նչ մարզպետարան, մարդ չենք տեսել»,- «Մեդիալաբին» ասում Ասատուր Հայրապետյանը:
Այս գիշեր, ինչպես Հայրապետյանն այնպես էլ բազմաթիվ գյուղացիները կրկին այգիներում ու դաշտերում էին: Ասատուր Հայրապետյանը ասում էր, որ մարդիկ այգիները փրկելու վերջին հույսը չեն կորցրել, փորձում է ծխահարման միջոցով պաշտպանել, բայց մեծ ակնկալինքեր չունի:
«Միթե՞ այդքան դժվար ա մի արտադրամաս, մի փոքր ցեխ սարքել, չգիտեմ ինչ քիմիկատներով պատրաստել դիմշաշկաներ, այսինն ծխատուփեր եւ բաժանել գյուղացիներին, որ գյուղացին իր մեջքի վրա՝ շալակով գյուղից երեք- չորս կիլոմետր գոմաղբը քարշ չտան այգի հասցնեն ծխահարելու համար, որ մեր մի կտոր հանապազօրյա հացն ուտենք: Պետության համար ինչքա՞ն դժվար ա դա»,- «Մեդիալաբին» հարցնում է Ասատուր Հայրապետյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: