Բաժիններ՝

Ապրիլի կեսերին ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարը Երեւանում կքննարկի աշխատանքային միգրանտների հետ կապված հարցը. NEWS.am

Ապրիլի կեսին Երեւան կժամանի Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության պետական միգրացիոն ծառայության տնօրեն Գագիկ Եգանյանը: Նրա խոսքով՝ հանդիպման հիմնական թեմաներից կլինի միգրանտների կարգավիճակը, ովքեր ժամանակին չեն երկարաձգել ՌԴ-ում իրենց հաշվառումը եւ Հայաստան վերադառնալուց հետո այլեւս չեն կարողանա մուտք գործել ՌԴ: Նշենք, որ այդ խմբի մեջ մտնում է Հայաստանի մոտ 175 հազար քաղաքացի:

Կքննարկվեն նաեւ «ՌԴ մուտքի ու ելքի» եւ «ՌԴ-ում օտարերկրացի քաղաքացիների կարգավիճակի մասին» օրենքների փոփխությունները, որոնք գործում ն 2014թ.-ի հունվարի 1-ից: Այդ օրենքների համաձայն՝ 2014թ.-ի սկզբից այն երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստանի հետ առանց վիզաների ռեժիմից են օգտվում, այդ թվում նաեւ Հայաստանի քաղաքացիները, կարող են Ռուսաստանում մնալ 90 օրից ոչ ավել յուրաքանչյուր 180 օրը մեկ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս