ԲՀԿ-ն սպառնում է, ՀՀԿ-ն՝ հեգնում. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իշխանություններն զգուշացրել է ապրիլի 28-ին ընդունել կառավարության հրաժարականը և չօգտագործել «կոճակային» պատգամավորների առավելությունը, այլապես խոստանում են բարիկադներ և ցնցումներ։
ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարել է. թե երեկվանից իշխանափոխության փուլային գործընթացի մեկամսյակը սկսվել է. «Գործող կառավարությունը տապալվել է բազմաթիվ ոլորտներում կենսական կարևորություն ունեցող գործերում, և այլ տարբերակ չունենք, անվստահության մեկամսյակն այսօրվանից սկսվում է։ Կաոավարությունը ոչ թե վարչապետի տեսքով պետք է հեռանա, այլ ամբողջովին, այսինքն, չենք բարձրացնում վարչապետ Տիգրան Սարգսյանի անձի հարցը, այլ ողջ նախարարների»,– ասել է պատգամավորը։
Նա ասել է, թե մի ՀՀ-կականին մեկ այլ ՀՀԿ-ականով վախելն իրենց համար խնդրի լուծում չի կարող լինել իրենք պայքարելու են արմատական փոփոխությունների հասնելու համար և հաջորդ կառավարությունը պետք է յինի ազգային համաձայնության կառավարության։
Լրագրողի հարցին իսկ այդ կառավարությունում ՀՀ-կականներ լինելո՞ւ են թե ոչ, Բաբայանը պատասխանել է. «Թե ինչ կլինի ժամանակը ցույց կտա, այս պահին հայտարարել բաներ, որոնք չի քննարկվել ընդհանուր ֆորմատում, ճիշտ չի։ Այսօր քննարկվում է համախմբման խնդիրը»։
Բաբայանը նշել է նաև, որ քվեարկության հարցը չեն անտեսել։ «Աժ-ում կա կոճակային մեծամասնության, և կարծիք կա, որ կոճակային առավելությամբ մեծամասնությունը թույլ չի տա. որ լսեն ժողովրդի ձայնը և գնան փոփոխությունների։ Հաջորդ քայլերը կլինեն հետևյալը՝ հաջողության հասնելու համար մեգ անհրաժեշտ է դառնում կազմակերպել տասնյակ, ինչու չէ նաև հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությունը Երևանի փողոցներում, հրապարակներում, շենքերի դիմաց»։
Իշխանությունը, սակայն, ըստ նրա, այս պահին խաղաղ և անցնցում ընտրության տարբերակ ունի։
«Մենք գտնում ենք, անկախ ամեն ինչից, կա հնարավորություն գնալու խաղաղ, անցնցում փոփոխությունների, և պետք է իշխանությունը հետևությաններ անի։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ ենք անելու մինչեւ ապրիլի 28-ը և շատ լավ գիտենք, թե ինչ ենք անելու ապրիլի 28-ից հետո։ Մնում է հետևության անի իշխանությունը։ Այդ հետևւթյունն անելու դեպքում կարող են խուսափել բարիկադներից, ցնցումներից, անիմաստ թշնամանքից»,– հայտարարել Է Բաբայանը։
Նրան լրացրել է նայն խմբակցության անդամ Ստեփան Մաոգարյանը։ Վերջինս նշել է. թե ապրիլի 28-ը վճռական օր է, և այդ օրը դրվելու է երկրռւմ արմատական փոփոխությունների սկիզբը սահուն ճանապարհով կամ էլ՝ երկիրը կգնա բարդ ու քաոսային ճանապարհով։ Երբ լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու այդ հայտարարությանը չի անում Գագիկ Ծառուկյանը կամ գոնե Նաիրա Զոհրաբյանը. Մարգարյանը պատասխանել է, որ Ծառուկյանը քաղաքում չէ, իսկ Զոհրաբյանն այլ հանդիպումներ ուներ։ «Կգա ժամանակ, բոլորն Էլ կանեն»,– ասել է նա։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալոատ Սահակյանը նույն ճեպազրույցների ընթացքում հեգնանքով է արձագանքել ԲՀԿ-ական ների հայտարարություններին։ Երբ լրագրողները նշել են, որ ԲՀԿ-ականները հայտարարեցին, որ եթե կառավարությունը հրաժարական չտա, իրենք հարյուր հազարավոր մարդկանց փողոց կհանեն, Սահակյանն արձագանքել է. «Ուզում եմ հիշել «Տժվժիկն» ով է գրել, լավ ստեղծագործության Է»։ Չնայած, խոստովանենք, հասկանալի չէ «Տժվժիկի» կապը տվյալ իրավիճակի հետ։
Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն ասում է, թե գործող կառավարությանը հաշված օրեր են մնացել, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասել Է. «Ուրեմն, հաշվել չգիտեն»։ Իր ոճի մեջ մի քանի նման արձագանքներ տալուց հետո Գալուստ Աահակյանը, դիմելով ԲՀԿ-ին, ասել է. «Թող չմոռանան, որ այդ կուսակցությունում մարդիկ կան, որ իմ ղեկավարած խմբակցության անդամներ են»։
Սահակյանն ասել է թե ապրիլի 28-ից հետո իշխանության համար ոչինչ չի փոխվի։ «Ապրիլի 29-ին ի՞նչ ենք նախատեսել, երեքշաբթի օր է, հայտարարությունների ժամ կլինի»,– հեգնել է նա։ Հարցին չե՞ք հավատում, որ Ծառակյանը կոնկրետ գործողությունների կդիմի, Սահակյանը պատասխանել Է. «Չեմ հասկանամ ինչ քայլերի մասին է խոսքը; Ընկճվեցի, վատ զգացի, կմտածեմ, կպատասխանեմ»։
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։