Տարածքային զարգացման հիմնադրամն իր գործունեությունը կսկսի 2015 թվականից
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:
Քննարկվեցին Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը Տարածքային զարգացման հիմնադրամի վերակազմավորման, հիմնադրամի գործառույթների եւ գործունեության ուղղությունների հետ կապված հարցեր, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի վարկային նոր ծրագրի մանրամասները: Նշվեց, որ կառավարության կողմից արդեն հաստատվել է Տարածքային զարգացման հիմնադրամի ձեւավորման համար անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցը եւ հիմնադրամի ձեւավորման հայեցակարգը: Նախատեսվում է, որ մինչեւ տարեվերջ կմշակվեն ու կընդունվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, եւ հիմնադրամն իր գործունեությունը կսկսի արդեն 2015 թվականից: Ակնկալվում է, որ նոր վարկային ծրագրի նախապատրաստման աշխատանքները եւս կավարտվեն մինչեւ տարեվերջ:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին