Դ. Սարգսյանը՝ ԲՀԿ-ին. Իմ հայտարարություններին ձեր արձագանքը միայն ապացուցում է, որ ինչ ասվել է՝ ճիշտ է
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը այսօր ԱԺ ամբիոնից այսօր անդրադարձավ խորհրդարանում իր հասցեին հնչած մեղադրանքներին: Մասնավորապես՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը Դ. Սարգսյանին հորդորել էր «չխառնվել մեծերի գործերին»:
Դ. Սարգսյանը հայտարարեց. «Ճիշտը և ճշմարտությունը դառն են և դուք պետք է ընտելանաք սրան: Երեկվա իմ հայտարարություններին ձեր արձագանքը միայն ապացուցում է այն, որ ինչ ասվել է՝ դա ճիշտ է: Ցավոք, ձեր պարագայում ճիշտը միակը չէ. այսքանը»: