Ալավերդում 2 ջրամբարներ կնորոգվեն (տեսանյութ)
ankyun3.am-ը գրում է. Լոռու մարզում սկսված են ջրագծերի հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ: 2013- 2016 թվականների ընթացքում Լոռու մարզի շուրջ 15 համայնքներում`այդ թվում նաև Ալավերդի քաղաքում, նախատեսվում է ջրամատակարարման համակարգի բարելավում իրականացնել: Շինաշխատանքներն իրականացվում են Ասիական զարգացման բանկի և Վերակառուցման Եվրոպական բանկի միջոցներից: Ընդհանուր ներդրումը կազմելու է շուրջ 3 մլրդ 660 մլն դրամ: