ՀԺԿ-ն համագումար կանի. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Հայաստանի ժողովրդական կուսակցությանը մայիսի 16-ին նախատեսում է համագումար անցկացնել։ Այն տեղի կունենա հենց կուսակցության գրասենյակում։ ՀԺԿ քարտուղար Ստեփան Մինասյանը թերթի հետ զրույցում հայտնեց. «Համագումարում ներկայացվելու են հաշվետվություններ, լինելու են 5 ընտրություններ խոսքը կոսակցության ղեկավար կազմի ընտրությունների մասին է»։ Մինասյանը նշեց, որ ղեկավար կազմում կլինեն փոփոխություններ, թարմացումներ, սակայն փոփոխությունները արմատական չեն լինի։ «ՀԺ»-ի հարցին, թե հնարավո՞ր Է արդյոք կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը փոխարինվի, Մինասյանը պատասխանեց. «Այս պահին նա անփոխարինելի Է»։ ՀԺԿ քարտուղարից հետաքրքրվեցինք, թե պատրաստվո՞ւմ են արդյոք ԲՀԿ-ին ևս  հրավիրել համագումարին, ինչին Մինասյանը արձագանքեց. «Դեռ շուտ է այդ մասին խոսելը, այս պահին որևէ մեկին չենք հրավիրել։ Դեռևս դա չի քննարկվել»։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս