Բաժիններ՝

Հունվար-փետրվարին ավելի քան 15 տոկոսով նվազել է ՌԴ այցելած ներգաղթյալների քանակը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին հայտարարել է, որ նախորդ տարի կտրականապես մեծացել է հեռավոր երկրներից Ռուսաստան ներգաղթյալների ներհոսքը և միաժամանակ նվազել է ԱՊՀ երկրներից ներգաղթյալների ներհոսքը:

Ռոմոդանովսկու խոսքերով՝ այս տարվա առաջին երկու ամիսներին Ռուսաստան ժամանած ներգաղթյալների քանակը նվազել է 15.5 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ: Ընդ որում, ներգաղթյալների քանակի նվազումն ամենաշատն առնչվել է Ուզբեկստանին (-33%), Ղրղզստանին (-28,7%), Ադրբեջանին (-27,6%), Տաջիկստանին (-23,4%), Մոլդովային (-23,4%):

Դրան զուգահեռ կտրականապես աճել է հետևյալ երկրների ներգաղթյալների քանակը. Կանադա (+82%), Հարավային Կորեա (+71,8%), Ճապոնիա (գրեթե +37%), Նիդերլանդներ՝ (գրեթե +36%): Ընդհանուր առմամբ, նախորդ տարի Ռուսաստան է այցելել 17.7 միլիոն օտարազգի քաղաքացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս