Բաժիններ՝

1.3 մլն դրամի վարչական տուգանք` բնապահպանական օրենսդրության խախտման համար

ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Արագ արձագանքման խմբի և աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների իրականացրած միջոցառումների և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում վերջին երկու շաբաթվա ընթացքում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել են 1.3 մլն դրամի  վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել է  600 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես՝ Արագ արձագանքման խումբը օպերատիվ միջոցառումների ժամանակ հայտնաբերել է փայտանյութի ապօրինի տեղափոխման յոթ դեպք, ինչի արդյունքում կազմվել է 600 հազար ՀՀ դրամի վարչական տուգանքի արձանագրություններ և հաշվարկվել 487 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Օրենսդրության բուսական աշխարհի պահպանության պահանջները խախտելու համար Տավուշի մարզում երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:

Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 18.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման  և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների  համատեղ իրականացրած ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների ընթացքում առգրավվել է յոթ տիրազուրկ ձկնորսական ցանց և 10.0 կգ. «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ:

Փայտանյութի ապօրինի տեղափոխման փաստերով Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված չորս գործով  կայացվել է 400.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժինը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:         

 Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե երկշաբաթյա ժամանակահատվածում մուտք է եղել 928.0 հազար դրամ գումար:  

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս