Բաժիններ՝

Արա Շիրազի կյանքին վտանգ է սպառնում. Նա մեկ շաբաթ է՝ անգիտակից վիճակում «Նաիրի» բ/կ-ում է. news.am

Հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի որդին` քանդակագործ Արա Շիրազը մոտ մեկ շաբաթ է՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:

Այս մասին NEWS.am-ին ասել է Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:

Նա տեղեկացրել է, որ Արա Շիրազին բերել են ծայրաստիճան ծանր վիճակում, այժմ էլ նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: «Բերել են անգիտակից վիճակում, այժմ եւս անգիտակից վիճակում է, միացված արհեստական շնչառության ապարատին, շատ լուրջ վտանգ կա կյանքին սպառնացող: Նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի ինսուլտ բազմաթիվ տարբեր հիվանդությունների առկայությամբ»,- ասել է  Անատոլի Գնունին:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս