Լևոն Տեր-Պետրոսյանը՝ մեջբերեց գեներալ Մանվելին. «Փառապանծ գեներալի բնորոշմամբ՝ վերջին բոլշևիկը պետք է հեռանա»
«Փառապանծ գեներալի բնորոշմամբ՝ վերջին բոլշևիկը պետք է հեռանա»,- այսօրա հանրահավաքում մեջբերելով գեներալ Մանվել Գրիգորյանին՝ հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա նշեց, թե իր խորին համոզմամբ՝ իշխանափոխության պահը ՀՀ-ում լիովին հասունացած են, քանի որ առկա են դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները:
Առաջին նախադրյալն, ըստ նրա՝ իշխանությունների նկատմամբ առկա համատարած դժգոհությունն է, ատելությունը, որը հասել է աննախադեպ մակարդակի, ինչը, ըստ Տեր-Պետրոսյանի՝ ստիպված էր նաև խոստովանել նաև Սերժ Սարգսյանը: «Ինչպես միշտ, այս պարագայում ևս չհավատալու հիմք չկա»,- ասաց նա:
Երկրորդ նախադրյալն, ըստ նրա՝ անվստահելի համբավն է գործընկերների նկատմամբ, որովհետև իշխանություննեչշրը զրկվել են միջազգային հանրությանն անվերապահ աջակցությունից, որը Լ.Տեր-Պետրոսյանի խոսքով՝ եղել է գործող իշխանությունների պահպանման երաշխիքը:
Հանրահավաքն ավարտվեց և մասնակիցները հանրահավաքի կազմակերպիչների հետ երթով շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձան՝ հարգանքի տուրք մատուցելու Մարտի 1-ի զոհհերի հիշատակին: