Դոլարը շարունակում է թանկանալ
Այսօր՝ փետրվարի 27-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413,17 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0,04 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 9 միլիոն 10 հազար դրամ։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 412 դրամ, վաճառքինը՝ 415 դրամ: