Ղրիմի խորհրդարանը հայտարարել է համաղրիմյան հանրաքվեի անցկացման անհրաժեշտության մասին
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն ռադայի ղեկավարությունը դիմել է ինքնավարության բնակիչներին: Նա ընդգծել է, որ արմատական ազգայնականները Ուկրաինայում իշխանությունը գրավել են ոչ սահմանադրական ճանապարհով, որով և վտանգի տակ է դրվել Ղրիմի անդորրը:
Հայտարարությունում հիշեցվում են երեկ Ղրիմի խորհրդարանի շենքի մոտ գրանցված արյունահեղությունն ու մարդկային զոհերը, ինչը որակվել է որպես քաղաքական ծայրահեղականության ամենաթողտվության հետևանք. «Ուկրաինան գլորվում է դեպի լիովին քաոս, անարխիա ու տնտեսական աղետ:
Այսպիսի պայմաններում Ղրիմի Գերագույն ռադան՝ որպես ինքնավարությանբարձրագույն ներկայացուցչական մարմին, իր վրա է վերցնում Ղրիմի ճակատագրի համար ողջ պատասխանատվությունը՝ հենվելով իրեն ընտրած ղրիմցիների կամարտահայտության վրա:
Համոզված ենք, որ ինքնավարության կարգավիճակի կատարելագործման ու նրա լիազորությունների ընդլայնման մասին միայն համաղրիմյան հանրաքվեի անցկացումը ղրիմցիներին հնարավորություն կտա առանց արտաքին ճնշման ու թելադրանքի, հստակեցնել ինքնավարության ապագան»: