Օբաման հանդիպել է Դալայ լամայի հետ` չնայած Չինաստանի դժգոհությանը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել է տիբեթյան բուդդիզմի հոգեւոր առաջնորդ Դալայ լամա XIV-ի հետ` չնայած Չինաստանի բողոքին, հաղորդում է ԻՏԱՌ -ՏԱՍՍ-ը:
Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ նախագահը «աջակցություն է հայտնել Տիբեթի բացառիկ մշակութային ու կրոնական ավանդույթների պահպանմանը, ինչպես նաեւ Չինաստանում տիբեթցիների իրավունքերի պաշատպանությանը»: Նա նաեւ դրվատանքով է խոսել Դալայ լամայի` խաղաղության ու բռնությունից հրաժարվելու գաղափարներին նվիրվածության մասին եւ աջակցություն է հայտնել տիբեթցիների համար այսպես կոչված միջին ճանապարհին: Օբաման հանդես է եկել հօգուտ Չինաստանի եւ տիբեթցիների միջեւ «վաղեմի տարաձայնությունների» կարգավորման եւ կողմերի համար դրական արդյունքերի ձեռքբերման: