Բաժիններ՝

Աննա Սեմենովիչն ու Մարտ Բաբայանը նոր տեսահոլովակ ունեն (լուսանկարներ)

Ռուսական ճանաչված երգչուհի Աննա Սեմենովիչն ու երգիչ, կոմպոզիտոր Մարտ Բաբայանը նկարահանել են «Люби» երգի տեսահոլովակը: Երաժշտության հեղինակը Մարտ Բաբայանն է:

Այն նկարահանել են փետրվարի 19-ին, Մոսկվայում: Ռեժիսորը Սերժ Գաբյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը: Մարտի կերպարի ուղղությամբ հենց Սերժն է աշխատել, իսկ Աննայի կերպարը ստեղծել է «Трикветра» դիզայն-ստուդիան:

Մարտ Բաբայանի պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանի խոսքով, հոլովակը նկարահանվել է Մոսկվայի լավագույն ռեստորաններից մեկում՝ «Парадайз»-ում: «Ցանկանում եմ օգտվել առիթից եւ շնորհակալություն հայտնել հաստատության ղեկավարությանը, առանձնահատուկ շնորհակալություն նաեւ մեր մեծ ընկերոջը՝ ռեստորանի արտ-տնօրեն Քրիստինե Խաչատրյանին»,- նշել է պրոդյուսերը:

Mart02

Կարդացեք նաև

Mart04

Mart

Mart03

Հոլովակի սյուժեն առայժմ գաղտնի է պահվում, սակայն հայտնի է, որ բացի գլխավոր հերոս-երգիչներից, տեսանյութում ուրիշ ոչ ոք չի լինելու: «Առայժմ չեմ կարող բացել բոլոր փակագծերը: Միայն նշեմ, որ նման սյուժե հայ եւ ռուս հանդիսատեսը դեռեւս չի տեսել: Վստահ եմ, որ Սերժ Գաբյանն իր հետքն է թողնելու ռուսական շոու-բիզնեսում»,- ընդգծել է Սոֆիա Ղուլյանը:

Հոլովակի պրեմիերան նախատեսվում է Մոսկվայում, իսկ Երեւանում այն տեղի կունենա մարտի կեսերին:

Լուսանկարները՝ Գարիկ Գորգյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս