Ադրբեջանն Իրաքին առաջարկել է օգտվել իր խողովակաշարերից՝ գազը Եվրոպա արտահանելու համար

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն Իրաքին առաջարկել է միանալ Հարավային գազային միջանցքի նախագծին, որպեսզի Բաղդադը կարողանա իր բնական գազն արտահանել դեպի Եվրոպա:

Այս մասին հայտարարել է Իրաքում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Վերջինս հանդիպել է Իրաքի արտգործնախարար Հոշիյար Զիբարիի հետ և հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել տվյալ հարցի շուրջ:

Մամեդյարովի խոսքերով՝ իրաքցի պաշտոնյաները շահագրգռվածություն են հայտնել տվյալ էներգետիկ նախագծին մասնակցելում: Նշվում է, որ Մամեդյարովի իրաքյան այցի շրջանակներում Բաղդադում ստորագրվել է երկու երկրների միջև դիվանագիտական ու ծառայողական անձնագրեր ունեցողների համար վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիր:

Տեսանյութեր

Լրահոս