Վեճեր ՀԱԷԿ-ը փակել-բացելու շուրջ

ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014թ. տարեկան ծրագրի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը` դիմելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, հայտարարեց, որ թեև Հրանտ Բագրատյանն իրեն է վերագրում Հայկական ատոմակայանի վերաբացման նախաձեռնությունը, սակայն այդ գործում իրենց զգալի ավանդն են ունեցել հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյանը, ՀԱԷԿ-ի տնօրեն Սուրեն Ազատյանը, ՀԱԷԿ-ի ողջ անձնակազմը: Նազարյանը նշեց, որ ՀԱԷԿ-ի վերաբացման գործում իր ներդրումն է ունեցել նաև ինքը, մինչդեռ ատոմակայանի փակման մեջ մեղադրեց նախկին իշխանությանը և հայտարարեց. «Կարող եմ կոնկրետ անուններ նշել, ովքեր էին  պառկում  ռելսերին»:

Պատասխանելով Նազարյանի մեղադրանքներին՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ, բացի վերոնշյալ անձանցից, ՀԱԷԿ-ի վերաբացման գործում նշանակալի աշխատանք են կատարել Վիգեն Չիտեչյանը, Միրոն Շիշմանյանը: Սակայն ավելացրեց, որ հենց ինքն է դիմել նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ներկայացնելով, որ կառավարությունը նպատակահարմար է գտնում ՀԱԷԿ-ի վերաբացումը:

Ինչ վերաբերում է ՀԱԷԿ-ը փակելուն, Բագրատյանը հիշեցրեց, որ այն փակվել է 1989թ. ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի որոշմամբ, և այդ ժամանակ Ղարաբաղյան շարժման առաջնորդները կալանավորված են եղել: Բագրատյանն ավելացրեց, որ ՀԱԷԿ-ի վերաբացման քաղաքական որոշումը կայացրել է այն ժամանակվա քաղաքական իշխանությունը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս