Փողի, և ոչ միայն փողի խնդիր

Կառավարությունը դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին՝ ԱԺ-ում ավելի քան տասը տարի գտնվող «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան հետ կանչելու առաջարկով: Այս կոնվենցիան նախատեսում է, որ չբացահայտված հանցագործությունների զոհերի իրավահաջորդների փոխհատուցումը պետք է կատարի պետությունը:

ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ երեկ հարցրել է, թե որն է նման որոշման պատճառը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանել է, որ պետությունն ի վիճակի չէ իր վրա վերցնել հավելյալ ֆինանսական պարտավորություններ, որոնք առաջանալու են կոնվենցիայի վավերացման դեպքում: Կոնվենցիան Հայաստանի կողմից ստորագրվել է 2003թ. և մինչև օրս չի վավերացվել: Սա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունն ընդունում է, որ այդ տասը տարիների չի կարողացել ստեղծել բավարար ֆինանսական աղբյուրներ` բռնության զոհ դարձած իր քաղաքացիներին փոխհատուցում վճարելու համար, իսկ այն հետ կանչելու որոշումը նշանակում է, որ այդ միջոցները չեն լինելու նաև ապագայում:

Մանրամասները՝ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս