Բաժիններ՝

ԱՄՆ-ը դադարեցրել է անօդաչու թռչող սարքերով Պակիստանի տարածքին հարվածելը. The Washington Post

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ամերիկյան զորքերը Պակիստանի կառավարության խնդրանքով ժամանակավորապես դադարեցրել են այդ երկրին անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) իրենց հարձակումները: Այս մասին թերթին հայտնել են Վաշինգտոնում նրա անանուն աղբյուրները:

Դադարն անհրաժեշտ է նրա համար, որպեսզի Իսլամաբադը կարողանա բանակցություններ վարել «Թալիբան» շարժման հետ: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահել հարված հասցնել այն դեպքում, եթե նա իրազեկվի «Ալ-Քաիդայի» առաջնորդներից որևէ մեկի գտնվելու վայրի մասին կամ էլ եթե տեղեկատվություն ստանա ԱՄՆ-ի քաղաքացու համար ուղիղ վտանգի առաջացման մասին:

Պակիստանում ԱԹՍ-երով հարվածներ չեն ֆիքսել 2013 թվականի դեկտեմբերից: Պակիստանի ՊՆ-ի տվյալներով՝ 2008 թվականից ամերիկյան ավիահարվածների հետևանքով երկրում զոհվել է 2227 մարդ, որոնցից 67-ը՝ խաղաղ բնակիչներ: Իրավապաշտպանները կարծում են, որ քաղաքացիական անձանց թվում զոհվածների քանակը շատ ավելի մեծ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս