Բաժիններ՝

Իրանն ու Թուրքիան ստորագրել են տնտեսական համագործակցության մասին 5 համաձայնագիր

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու Թուրքիան ստորագրել են տնտեսական համագործակցության մասին 5 համաձայնագիր: Դրանք ստորագրվել են Ստամբուլում տեղի ունեցած թուրք-իրանական գործարար ֆորումի շրջանակներում:

Իրանական կողմից ֆորումին մասնակցել են ներքին գործերի փոխնախարարը, Թեհրանի նահանգապետը և այլք: Ստորագրված համաձայնագրերը Թուրքիային պարտավորեցնում են Իրանին օգնել մի շարք քաղաքների զարգացման նախագծում, ինչպես նաև ընդլայնել Իրանի Շազանդ քաղաքի նավթավերամշակման գործարանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս