Սերժ Սարգսյանը դեսպաններ է նշանակել
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, Սերժ Սարգսյանը Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանին, համատեղության կարգով, նշանակել է Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ):
Իսկ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանը, համատեղության կարգով, նշանակվել է Ղրղըզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Աստանա):
ՀՀ Նախագահի աշխատակազմ