Իրանը հնարավոր է համարում կես տարում «Վեցյակի» հետ համապարփակ համաձայնագիր ստորագրելը

Islam News-ի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեկ հայտարարել է, որ կես տարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի ստորագրումը լիովին իրատեսական է, եթե լինի համապատասխան բարի կամք:

Զարիֆն ընդգծել է, որ իրեն չեն մտահոգում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, որոնց մասին որոշում է ընդունել Կոնգրեսը, քանի որ վստահ է, որ նախագահ Բարաք Օբաման վետո է դնելու դրանց վրա: Նշվում է, որ Զարիֆն այս հայտարարությունն արել է Գերմանիայում:

Մյունխենում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Զարիֆին հասկացնել է տվել, որ ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցները պահպանվելու են, ինչը նշանակում է, որ «Իրան-Վեցյակ» նոյեմբերյան համաձայնությունը մեղմացրել է միայն ԵՄ-ի ու ՄԱԿ-ի պատժամիջոցները:

Իրանի ու «Վեցյակի» միջև հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 18-ին Վիեննայում:

Տեսանյութեր

Լրահոս