Հրանտ Բագրատյան. «Մարտի 28-ին պետք է ՍԴ-ի մոտ Մայդան սարքել» (տեսանյութ). «Ա1+»
Ինչպես հայտնի է՝ ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը ՍԴ-ում քննարվելու է մարտի 28-ին: Այսօրվա ասուլիսում, ըստ «Ա1+»-ի՝ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարել է, թե «մարտի 28-ին պետք է ՍԴ-ի մոտ Մայդան սարքել»: